Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հնագիտական բրոնզե առարկաների ուսումնասիրմանը նվիրված միջազգային սեմինար

Հնագիտական բրոնզե առարկաների ուսումնասիրմանը նվիրված միջազգային սեմինար
13.01.2014 | 14:21

Հայաստանի պատմության թանգարանում հունվարի 15-21-ին կանցկացվի Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական բրոնզե առարկաների ուսումնասիրմանն ու պահպանությանը նվիրված միջազգային երրորդ սեմինարը: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, նշելով, որ սեմինարի նպատակն է երիտասարդ մասնագետներին նախապատրաստել հնագիտական մետաղյա առարկաների պահպանության կազմակերպման գործընթացին` փաստաթղթավորումից մինչև համակարգչային հիշողության մեջ ներառելը:

Սեմինարի շրջանակում հայ և արտասահմանցի մասնագետները կանցկացնեն նաև համատեղ քննարկումներ, կմասնակցեն ճապոնացի մասնագետների դասախոսություններին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3479

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ